Մկրտիչ Տարագճեան - Megerditch Tarakdjian
Օգոստոսի 3-ին ժամը 17։00-ին հրավիրում ենք Ձեզ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճեանի անհատական ցուցահանդեսի բացմանը։
Մկրտիչ Տարագճեանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, ապա մշտական բնակություն է հաստատել Մոնրեալում(
Կանադա) ։
Արվեստի նկատմամբ առանձնահատուկ սեր Մկրտիչը տածել է դեռ մանկուց և մի որոշ ժամանակ հաճախել է Հալեպի
Մ.Սարյանի անվան ակադեմիան։ Արվեստի նկատմամբ իր նվիրումը նա միշտ է վառ պահել, թեև որպես
մասնագիտություն ընտրել է բժշկությունը։ Ավելի ուշ, բժշկության բնագավառում ներգրավված լինելով հանդերձ,
ինքնուս արվեստագետը զարգացնում է իր հմտությունները քանդակագործության մեջ։
Իր ստեղծագործությունների ստեղծման գործում մեծ դեր է ունեցել մոնրեալաբնակ քանդակագործ Արտո Չաքմաջյանը
հետ իր համագործակցությունը։
Մկրտիչ Տարագճեանի ստեղծագործությունները գտնվում են Կանադայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մի շարք հասարակական
հաստատություններում։
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում է գտնվում նրա հեղինակած կանադահայ հանրահայտ լուսանկարիչ
Յուսուֆ Քարշի արձանը, իսկ Մոն Ռոյալ քաղաքապետարանի հանրային գրադարանի առջև կանգնեցված է
«Ընթերցող» կերպարի մեծ արձանը։
Մկրտիչ Տարագճեանը, լինելով արվեստագետ-բժիշկ, համոզված է, որ արվեստը մարդու ստեղծագործական ներուժը
դրսևորելու հետ մեկտեղ, բուժիչ ազդեցություն ունի մարդու կյանքում։
**********************
We cordially invite you to Megerditch Tarakdjian, Armenian sculptor from Canada, solo exhibition. The opening will take place on August 3 at 5 pm in the Modern Art Museum.
The artist is of Armenian descent, born in Syria and lives in Montreal. He had a passion for arts ever
since his childhood. At a very young age, he attended The Saryan Academy of Art in Aleppo, Syria.
While growing up, Megerditch had to choose his future career. Although he chose to pursue a career
in medicine, his devotion to art did not fade.
After establishing himself in Montreal and having a busy practice, Tarakdjian restarted his artistic
ventures and improved his skills in sculpting under the guidance of renowned contemporary
sculptor Arto Tchakmakchian.
Megerditch Tarakdjian’s works can be found in various public institutions within Canada, the USA,
and Armenia. The monument of the Canadian photographer Yousuf Karsh made by Tarakdjian
stands in the national capital. Another public work of the artist, titled “The Reader” is placed in
front of the public library of Town of Mount Royal.
As a physician, as well as an artist and an art lover, Megerditch Tarakdjian believes in the healing
power of art.