Kids Fashion Days - Back To School
Առաջին անգամ Հայաստանում KIDS FASHION DAYS _ BACK TO SCHOOL խորագրով:
Երկու օր քաղաքի կենտրոնում Mezzo classic club-ում փոքրիկ մոդելները ցուցադրելու են դպրոցական հավաքածուներ ` քաղաքի լավագույն մանկական բուտիկների և հայ դիզայներների կողմից առաջարկվող:
Մայրիկների համար սա հիանալի առիթ կլինի գնելու իրենց երեխաների դպրոցական լուքերը հենց պոդիումից:
Տվյալ օրը գործելու են հատուկ զեղչեր և անակնկալ նվերներ բոլոր գնորդների համար:
Մինչ ցուցադրությունը մենք հայտարարում ենք քաստինգ փոքրիկ մոդելների ընտրության համար: Ընտրված երեխաները դեֆիլեի դասընթացներ են անցնելու հայտնի և սիրված մոդել գեղեցկուհի Մարիկա Թունյանի հետ ` քաղաքի լավագույն Cataleya Wellness Club-ի ֆիտնեսի սրահում:
Ընդունելությունը մինչև օգոստոսի 10-ը: