Ցուցահանդես՝ ստեղծագործում են ԱՄԻ Ակումբի երեխաները
Սիրելի ծնողներ, սիրով հրավիրում ենք ձեզ մեր և ձեր երեխաների աշխատանքների ցուցահանդեսին։ Այդ օրը ամառային դպրոցի շրջանակներում թանգարանային կրթական ծրագրերին մասնակցած երեխաները կստանան թանգարանների կողմից իրենց հավաստագրերը։ Ցուցահանդեսի բացումն ու հավաստագրերի հանձնումը՝ ժամը 18,00։ Ձեր ներկայությունը մեզ անչափ հաճելի կլինի։ Մուտքն ազատ է բոլորի համար։