Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Միանո՞ւմ եք ամառային վերջին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին:
Դե ուրեմն` սիրով սպասում ենք Ձեզ օգոստոսի 26-ին՝ ժամը 19:30-ին՝ միասին ստուգելու գիտելիքներն ու տրամաբանությունը:
Խաղը բաղկացած է լինելու 4 փուլից, որից երկուսը դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ն է, և երկու այլ մրցույթային փուլեր, իսկ մանրամասներին կտեղեկանաք արդեն խաղի ժամանակ։
Մրցելու ենք թիմերով: Եթե չունեք Ձեր թիմը, սա լավ առիթ է ծանոթանալու նոր մարդկանց հետ և նոր թիմ ձևավորելու:
Ուշադրությու՛ն.
Խաղն անց է կացվելու հայերեն:
Մուտքավճար – 1500 դրամ՝ ներառյալ ամառային հյուրասիրություն, հաճելի ժամանակ և լավ տրամադրություն: