Հոթդոգություն
Ամառային վերջին հոթ-դոգությունը անում ենք!!! Ով չգիտի ֆորմատը ու ֆորմատի իմաստը ապա անցեք հաջորդ պարբերություն.
Ժամանակին Օպերայի կանգառի հարևանությամբ կային բուդկաներ/կրպակ/, որտեղ 150 դրամով հոթ-դոգ էին վաճառում։ Նոր «օրենքները» փակեցին կրպակները, բայց կասկադի աստիճանների վրա ստոլիկ օղի, բոչկա «Կիլիկիա» խմող ու հոթ-դոգ ուտող ջահելությունը դեռ կա!!! Այս հինգշաբթի մենք հրավիրում ենք հատուկ խոհարար, ով կսարքի 2000-ականների սկիզբը հիշեցնող հատուկ հիպպիական հոթ-դոգեր։ Էստետ հոթդոգակերների մուտքը արգելված է, հին երեւանյան վիճակներից «ջոգողները» պարտավոր են գալ)))
Հ.Գ. 1 Ուրբաթ օրը մեզ մոտ ամառային վերջին ձմերուկն է, իսկ Շաբաթ կլինի ԿՈՒԿՈՒՌՈՒԶ!!! Ամառվա վերջին վիկենդը Ժան-Պոլում ակտիվ է լինելու!!!
Հ.Գ. 2 Երկուշաբթի եւ երեքշաբթի մենք փակ ենք լինելու, քանի որ իրականացնում ենք շաաատ կարեւոր վերանորոգման աշխատանքներ։ 17:00-ից մեր առաջին հարկում գտնվող Նավավարի դռները բաց կլինեն ձեզ համար եւ կմատուցեն նույն Ժան-Պոլի խմիչքները)))