In the Mood For Love․ կինոդիտում-քննարկում
Feel the heat, keep the feeling burning, let the sensation explode․․․
Ամռան վերջին օրը՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 20։00-ին, #Դիտանկյուն ակումբի շրջանակներում դիտելու ենք "In the Mood For Love" ֆիլմը, որը նկարահանվել է 2000 թվականին՝ ռեժիսոր Վոնգ Կար-վայի կողմից։ Ժանրը՝ դրամա, մելոդրամա։
«Սիրային տրամադրություն» ֆիլմի իրադարձությունները զարգանում են 60-ականների Հոնգ-Կոնգում։ Այն պատմում է երկու երիտասարդ զույգի հարաբերությունների մասին։
Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի Դիտանկյուն ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
Մուտքը՝ #LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ հյուրասիրությունը)