Գրական-երաժշտական երեկո ՆԱՄ-ում
Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բանաստեղծ, երգիչ, երգահան Սեդա Ղարիբյանի՝ «Իմ աշխարհը» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոն:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն Սեդա Ղարիբյանի գրչին պատկանող ստեղծագործություններից և կհնչեն նրա երգացանկի լավագույն երգերից։
Սեդա Ղարիբյանը ծնվել է Իրանի Թեհրան քաղաքում։
Վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է հայրենիք։
Ձայնամշակման դասեր է ստացել Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Սերգեյ Պետրովիչ Դանիելյանի մոտ։
Երգել է տարբեր երգչախմբերում, այդ թվում՝ Գուսան Համազասպի երգչախմբում։
Սեդա Ղարիբյանը 1989 թվականից բնակվում է Լոս Անջելեսում։
Թողարկել է երկու ձայներիզ, երեք ձայնասկավառակ, որոնցից մեկը՝ իր հեղինակային բանաստեղծությունների հիման վրա։
2016 թվականին հրատարակվել է Սեդա Ղարիբյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Իմ Աշխարհը» խորագրով։
Մուտքն ազատ է:
