Խաղերի ստեղծում Unity 3D-ով
Ողջու՜յն, ուրախ ենք ձեզ տեղեկացնելու, որ Basic IT Center-ը մեկնարկում է բոլորովին նոր ֆորմատով մասնագիտական սեմինարների շարք։ Սեմինարները բաղկացած կլինեն երկու հատվածից՝ տեսական և գործնական, որոնց միջոցով մասնակիցները հստակ պատկերացում կկազմեն տվյալ դասընթացի մասին։
Սկսում ենք "UNITY 3D" խորագրով սեմինարից, որի ժամանակ քննարկվելու են խաղերի ստեղծման հնարավոր ձևերը, վիրտուալ աշխարհի անհավանական ասպեկտները, և , իհարկե, հնարավորություն է ընձեռվելու հանդիպման առաջին մասի ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները կիրառելու գործնականում։ Առաջարկելու եք Ձեր պատկերացրած խաղի նախատիպը և , ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ամենալավ գաղափարը կարժանանա մրցանակի։
Դե ինչ, պատրա՞ստ եք իրականություն դարձնելու Ձեր անհավանական գաղափարները, ուրեմն շտապեք ուղարկել մասնակցության հայտը։
Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը:
Մասնակցության վճարն է 1000 դրամ /եթե մասնակցում եք ընկերոջ հետ միասին, ապա կարող եք վճարել ընդամենը 1500 դրամ։
Վճարումը կարող եք կատարել 2 եղանակով՝
1․ Կանխիկ՝ վճարելով Իսահակյան 18 հասցեում։
2․ Անկանխիկ՝ վճարային տերմինալների միջոցով: