Մի հանգստացի՝ Հանգիստ եղի | Don't have a rest, stay in peace.
Կղզին հայտարարում է կղզիացման ժամեր, որոնց ընթացքում գինու շուրջ հավաքվելու ենք ու քննարկենք տարբեր թեմաներ, որոնք մեզ հուզում են: Հուզում են որպես մարդ, քաղաքացի, մրջուն, սիրահարված պինգվին, սոված կամ դիետայի վրա նստած արվեստագետ ու ուղղակի մեկն, ով ապրում է մոլորակի վրա ու ինչ-որ բաներ նկատում:
Եկեք մեզ հյուր այս շաբաթ երեկոյան ժամը՝ 19։00 նստելու ու գինու շուրջ խոսելու Հանգստի մասին:
Հանդիպումը կվարի արվեստի վերլուծաբան Էլլա Կանեգարիանը:
Էլլայի կարծիքով ժամանակակից արվեստագետների գործերն ամենալավն են ցույց տալիս բոլոր խնդիրներն ու երևույթները, որոնց միջով բոլորս անցնում ենք:
Առաջին հանդիպումը նվիրված է լինելու Հանգստի թեմային՝ ինչպիսին էր այն տարիներ առաջ ու ոնց է փոփոխվել հիմա: Էլլայի կարծիքով ժամանակակից հանգստի ձևաչափը մեզ ավելի է անհանգստացնում: Եկեք քննարկենք ու հասկանանք որքանով է մեզ հանգստացնում ժամանակակից Հանգիստը ու ինչպիսին էր այն առաջ:
Էլլա Կանեգարիանը արվեստի վերլուծաբան է, ով գրում է ժամանակակից արվեստի, գրականության և էքսպերիմենտալ երաժշտության մասին։
Հիմնականում նա փորձում է արվեստի միջոցով այլ բաների մասին խոսել՝ տարբեր սոցիալական կամ նուրբ հոգեբանական, մշակութային խնդիրների։
Գրելու հետ մեկտեղ անում է նաև ինստալլացիաներ, լուսանկարներ։
Դեռ առաջին հայ հեղինակն է, ով տպագրվել է անգլիական The Wire ամսագրում։ Հոնորարը ստանալուց հետո նա հասկացավ, որ միգուցե Փեյփալի հետ կապված խնդիրների պատճառով էր նա առաջին հեղինակը։
Թղթակցում է Ինքնագիր գրական հանդեսին և համագործակցում արտասահմանյան տարբեր օնլայն և չօնյալն պարբերականների հետ, ներառյալ անգլիական, գերմանական և իտալական կայքեր։
Համակարգչի դեմն անց է կացնում օրական 4ժամ , սիրում է սխտոր, երա-ժշտություն ու արվեստ՝ հենց այն հերթականությամբ որով գրված է։
-----------------------------------------------------------------
Pushkin Island starts doing “Islation Hours“, during which we will gather and talk about different topics, which touch us. Touch as human beings, as citizens, ants, penguins in love, hungry artists or artists on a strict diet, or just a person who lives on this planet and just notices some things going around. Yes and should we mention that there will also be wine?
Come join us this Saturday at 7 pm, we`ll talk about The Rest.
The meeting will be leaded by art analytic Ella Kanegarian.
The first meeting will be about The Rest- how it was years ago and how did it change now. From Ella`s point of view the modern concept of The Rest is more binding than ever. Come, join us and let`s discuss it and see does the rest really make us relax or no.
Ella Kanegarian is an art analytic, who is focused on contemporary art, literature and experimental music.
She uses art to open up other topics and talk on many different themes- changes in social life, smooth psychological or cultural issues.
She also does installation art, photography among with her writing.
Is yet the first Armenian author, who has been included in English The Wire Magazine with her article. After having problems with receiving her honorarium via Paypal, she clearly got the reason why she was the first one ☺
Now collaborates with Inknagir Literary Club and many different international online and offline periodicals including Italian, German and English.
Spends only 4 hours near computer. Loves garlic, music and art- in the order written above.
