Классика
Դասական երաժշտության երեկո
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դասական երաժշտության երեկո:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Ժաննա Ասատրյանը (դաշնամուր) և ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտուհի Իռեն Ասատրյանը (դաշնամուր):
Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի «Գարուն ա» (մշակումը՝ Անդրիասյանի), Կ. Դեբյուսի «Լուսնի լույսը», «Բերգամասյան սյուիտ», Ֆ. Շոպենի «Գարնանային վալս», Յ. Ս. Բախի «Պաստորալ», Ա. Բաբաջանյանի «Էլեգիա», Ֆ. Շուբերտի «էքսպրոմտ», Ֆ. Շոպենի «Նոկտյուրն», Ա. Սկուլտեի «Արիետա», Լ. Բեթհովենի «Պաթետիկ» ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:
