Ձրի շուկա
Ձրի շուկան ենթադրում է, որ դուք (կամ ինչ֊որ մեկը) ունեք որևէ բան, որը ձեզ պետք չէ, և միաժամանակ կարող եք հավանել ուրիշի իրը։ Բարդ է գտնել նրան, ով ունի այն, ինչ ձեզ հարկավոր է, և միաժամանակ ցանկանում է այն, ինչ ունեք դուք։ Մասամբ այդ պատճառով է ընդունված վաճառել և գնել՝ օգտագործելով դրամը, ինչը ձանձրալի է, բերում է տնտեսական ճգնաժամերի ու մարդկանց շահագործմանը։ Փոխարենը, ձրի շուկան ստեղծում է միջավայր ու համակարգ, որը թույլ է տալիս ձեռք բերել այն, ինչ պետք է, պրծնել նրանից, ինչի կարիքը չունեք, և այդ ամենը` առանց որևէ կոմերցիայի։
Սովորաբար ձրի շուկան իրականացվում է hանրային` բոլորին հասանելի վայրերում, մեր դեպքում՝ Մաշտոցի պուրակում։ Նախօրոք կամ հենց շուկայի անցկացման ժամին դուք կարող եք բերել ձեր իրերը, թողնել այլ նմանատիպ իրերի կողքին և սկսել ման գալ այն, ինչ պետք է ձեզ։ Եթե դուք չունեք բերելու ոչ մի բան, դա խնդիր չէ՝ այստեղ փոխանակությամբ չեն զբաղվում և գին չեն որոշում․ պարզապես վերցրեք այն, ինչը այլևս պետք չէ տիրոջը։
Միևնույն ժամանակ ձրի շուկան միայն իրեր ձեռք բերելու վայր չի՝ ամենակարևորը մարդկային շփումն է։ Դժվար թե այստեղ լինեն փահլևաններ և լարախաղացներ, բայց կլինի ակուստիկ համերգ և որքշոփներ։ Դուք կարող եք կիսվել ոչ միայն իրերով, այլև փորձով և լավ ժամանակ անցկացնել։
Ֆրիմարկետի ավելի հաճելի ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պարզ “սկզբունք”.
- եթե համարում եք, որ ձեր իրը պիտանի չէ օգտագործման համար, դեն նետեք այն, մի ծանրաբեռնեք այլոց։
- եթե ձեր իրը թերի է, նշեք այդ թերությունները թղթիկի վրա և փակցրեք իրին․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ էս վերցնում։
- եթե բացի ձեզանից նույն իրը ուզում է վերցնել մեկ ուրիշը, դուք կարող եք. քննարկել, թե ում է այն ավելի հարկավոր/ օգտակար, “ղուշ թե գիր” կամ “չին-գա-չունգ” խաղալ, զիջել այն :)
Ձրի շուկայում մարդկային հարաբերություններն և լավ ժամանցը իրերից կարևոր են:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: