«Ծիրանի ծառ» 3-րդ միջազգային կինոփառատոն \ Apricot Tree III IDFF
Այս տարի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը (հոկտեմբերի 1-5, 2017), տեղի կունենա արդեն 3-րդ անգամ: Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի 31 ֆիլմ՝ 25 երկրից: 15 կարճամետրաժ և 15 լիամետրաժ վավերագրական ֆիլմից բաղկացած մրցութային ծրագիրը կցուցադրվի ինչպես երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, որը «Ծիրանի ծառի» օրերին կդառնա տոնակատարության վայր՝ բացօթյա ցուցադրություններով, համերգներով, խնջույքներով:
Իսկ կբացվի փառատոնը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16:00, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում հանրահայտ «Մեկ ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի ռեժիսոր և մարդաբան Ժան Ռուշի ծննդյան 100-ամյակին:
Այս տարի «Ծիրանի ծառի» պաշտոնական ծրագրում ներառված են ինչպես ավելի ավանդական ազգագրական վավերագրություններ, որոնք ամենայն հետաքրքրությամբ ներկայացնում են տարատեսակ մեծ ու փոքր ժողովուրդների կամ համայնքների կյանքն ու կենցաղը, այնպես էլ փորձարարական ֆիլմեր, որոնք ինքնարտահայտման յուրօրինակ ձևերի են դիմում:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազա՛տ է: Սիրով կսպասենք ձեզ թե՛ «Մոսկվա» կինոթատրոնում, թե՛ Ուջանում:
_______________________________________
This year Apricot Tree International Documentary Film Festival (October 1-5, 2017) will be held for the 3rd time. The audience will be invited to watch 31 films from 25 countries. The Competition Program consisting of 15 short and 15 feature-length documentaries will be screened in Yerevan’s Moscow Cinema, as well as the village of Ujan (Aragatsotn Province), which during the festival will become a true place of celebration with open air screenings, concerts and receptions.
The festival will open on October 1st at 16:00 in Moscow Cinema’s Red Hall with the screening of the famous 1961 French film Chronicle of a Summer in honor of the centennial of renowned filmmaker and anthropologist Jean Rouch.
This year’s official selection includes both more traditional ethnographic documentaries, which depict the heartbeats of various big and small nations or communities of the world, as well as more experimental films, searching for unique ways of expression.
Admission is free! We’ll be happy to see all of you at the screenings in Moscow Cinema and Ujan!
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Բրեմենյան Երաժիշտները
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: