Գրքի շնորհանդես և համերգ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մհեր Սամվելյանի հեղինակած «Կոնցերտ քանոնի համար № 1» գրքի շնորհանդեսն ու համերգային երեկոն:
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով հանդես կգան Գոհար Դիշլանյանը (քանոն), Անահիտ Սահակյանը (քանոն), Թագուհի Օվակյանը (քանոն), Սոնա Մկրտչյանը (քանոն)՝ ներկայացնելով Մհեր Սամվելյանի հեղինակային ստեղծագործություններից:
Միջոցառումը կվարի երաժշտագետ Սեդա Շեյրանյանը։
Մհեր Սամվելյանը սովորել է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցներում, ապա ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում։
Այժմ աշխատում է Էջմիածնի հայորդաց տանը որպես նվագակցող և Էջմիածնի Մայր տաճարում որպես երգեհոնահար։
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
«Залечь на дно в Ереване»
Национальный академический театр имени Габриэла...
Цена билета:5000-50000 др.