Народный
Կամո Սեյրանյան
Նոյեմբերի 5-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը։ Հատուկ Կամո Սեյրանյանի մենահամերգի առթիվ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան է ժամանելու «Forbidden Saints» խումբը, մասնակցելու են նաև՝ սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։
Հանդիսատեսին սպասվում է լուսային և ձայնային աննկարագրելի շոու ծրագիր։ Մենահամերգին ներկա են գտնվելու Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները, «Բերդ» պարային համույթը և հանրապետության լավագույն ժողովրդական գործիքների վարպետները։
Տոմսերի արժեքը՝ 3000-30 000 դրամ: