Jean-Paul's Birthday
Արդեն 3 տարի է ինչ Արամի 42/1 հասցեում գործում է Ժան-Պոլ Էքզիստեցիալ սրճարանը։ Ամեն ինչ սկսվեց 2014 թվականի հոկտեմբերի 4-ին ու այս տարի մեեեեծ տժժիկով նշելու ենք մեր 3 ամյակը։ Մեր լավ ընկերներ Navavar-ը, Hemingway's-ը, Liberty PUB-ը, Simona-ն կհյուրասիրեն իրենց ֆիրմային կոկտեյլները, Newmag ամսագիրը կներկայացնի Edik Boghosian-ի գժական նկարազարդումները, որոնք արվել են Sona Catena-ի «Ոգելից արձակ» շարքի համար։ Մեր մշտական գործընկեր Asekose.am կայքը կներկայացնի իր ֆիրմային կոկտեյլը ու կլուսաբանի ողջ երեկոն։ Դեեե բազմաթիվ այլ նվերներ ու անակնկալներ էլ սպասեք մեզնից, ԲԱՅՑ մենք կսպասենք նաեւ ձեզնից։