Հայ մյուզիք բենդ
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլի առաջին մենահամերգը:
Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, դիրիժոր Վահե Հայրապետյանը:
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններից:
«Հայ մյուզիք բենդը» կազմավորվել է 2017 թվականի փետրվարին. այն վոկալ անսամբլ է, որի բոլոր կատարումները բացառապես ակապելլա են:
Անսամբլը կազմված է յոթ անդամից՝ վեց երգչից և մեկ բիթբոքսերից:
Մուտքն ազատ է: