Erebuni-Yerevan 2799 Live at Northern Ave.
Ժողովու՞րդ, բարի երեկո։ Հուսանք լավ եք ու եղանակային փոփոխությունները չեն ազդել ձեզ վրա։ Երևի հիշում եք մեր վերջին համերգի մասին Stop Club-ում։ Ընտիր անցավ, աննկարագրելի։ Հա, հիշում եք նաև՝ որոշել էինք, որ վերջինը կլինի այս տարվա համար։
Ամսի 14-ը գիտե՞ք չէ ինչ օր է։ Մեր ամենամայրաքաղաք Էրեբունի-Երևանի տոնն է։ Էդպիսի տոներին բոլոր որոշումները արժե չէ՞ փոխել, բոլոր պլաններն արժե հետաձգել, ու ամբողջ օրը նվիրել ու նվիրվել Երևանին։
Դե մենք էլ գիտեք ինչքան ենք սիրում մեր հայրենիքն, մեր քաղաքամայրը ու ձեզ։ Ինչպե՞ս կարող ենք անմասն մնալ այդ ամենից։
Ուրեմն, անակնկա՜լ։ Հոկտեբերի 14-ին ժամը 19-ին Հյուսիսային պողոտայում, տեղի կունենա Adana Project-ի մենահամերգը, մեր Երևանի ու մեր երևանցիների հետ եկեք միասին մի լավ ուրախանանք ու թույն երեկո անցկացնենք։