Stand Up Comedy Show
Առողջ հումորի (ինչու չէ, նաև սև) սիրահարներին և կարոտածներին հոկտեմբերի 25-ին, ժամը 21։30, սպասում ենք Ստոպ Ակումբում, որտեղ Հովսեփ Զարիբյանը, Հայկ Սարգսյանը և Հովսեփ Մուրադյանը Stand Up կատակերգական շոու են պատրաստել։ Եվ այսպիսով, մոռացեք աշնանային դեպրեսիայի, գլխացավի, սթռեսի և վատ տրամադրության մասին՝ այս երեկո ձեր միակ դեղը լինելու է ծիծաղը։
Տոմսի արժեքը 500 դրամ է: