Տիկնիկային ներկայացում ՆԱՄ-ում
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա սիրված և ճանաչված «Երեք խոզուկները» hեքիաթի տիկնիկային ներկայացումը:
Միջոցառումն իրականացվում է Չարենցավանի քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ:
Ներկայացմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Արաքսյա Բալբաբյանը, Հասմիկ Մարգարյանը, Նաիրուհի Սուքիասյանը և Հասմիկ Առաքելյանը:
«Երեք խոզուկները» հեքիաթի սյուժեն ծագել է անգլիական ժողովրդական բանահյուսությունից։
Գրական տարբերակը հայտնի է 19-րդ դարից. այն ներառված է «Մանկական ոտանավորներ և պատմություններ» գրքում, որը հրատարակվել է 1843 թվականին Ջեյմս Հոլիվել-Ֆիլիպսի կողմից։
Մուտքն ազատ է: