"Կոմունիզմն իր դարաշրջանում"
Հոկտեմբերյան հեղափոխությունից 100 տարի անց կոմունիզմի պատմությունը վերաիմաստավորման կարիք ունի։ Այն անբաժանորեն կապված է համաշխարհային կապիտալիստական տնտեսության և երկու աշխարհամարտերի հետ։ Արևմուտքի գերիշխանությանն ու մշակույթին դիմադրելը խառնվել է իրավահավասարության և ազատագրման հույսերի հետ, որոնք մեծ մասամբ չեն իրականացել։
Հետազոտողների գնահատմամբ պետք է խոսել մինչև 100 միլիոն «կոմունիզմի զոհերի» մասին։ Ի տարբերություն ֆաշիստների՝ 20-րդ դարի կոմունիստական ռեժիմները բռնություն և տեռոր են իրականացրել ամենից առաջ սեփական հասարակությունների հանդեպ։ Բազմաթիվ մարդիկ էլ չեն կարող և չեն ուզում որևէ ընդհանուր բան ունենալ զանգվածային բռնության ժառանգության հետ։ Հենց այդ պատճառով այդքան դժվար է «հաղթահարել» կոմունիզմի պատմությունը։
"Կոմունիզմն իր դարաշարջանում" ցուցահանդեսը մի հայացք է կոմունիստական անցյալի այս տարի բոլորած մեկդարյա պատմությանը:
Ցուցահանդեսի հեղինակ՝ Գերդ Քյոնենը ներկայացնում է այս ժամանակաշրջանի հեղինակային իր մեկնաբանությունը, որին հավելել ենք Խորհրդային Հայաստանի անցյալի մի փոքր ցուցադրություն-ակնարկ:
Ցուցահանդեսի բացմանը Հումբոլտի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության պրոֆեսոր՝ Յորգ Բաբերովսկին հանդես կգա "Վախի և հիացմունքի միջև. Խորհրդային Միությունն արդիականության դարաշրջանում" դասախոսությամբ, որին կհետևի ներկայացված նյութի քննարկում:
Միջոցառումը կուղեկցվի հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Միջոցառումը բաց է:
Ցուցահանդեսը կարելի է այցելել հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը: