Էմանուել Քեշիշիան - Ցուցահանդես
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ֆինլանդաբնակ 10-ամյա Էմանուել Քեշիշիանի նկարների ցուցահանդեսը:
-Էմանուելի բոլոր նկարներն ունեն իրենց ուրույն պատմությունը. դրանք արտացոլում են նրա հոգեվիճակը, ներաշխարհը, ինչպես նաև յուրօրինակ, հետաքրքիր, խորհրդավոր և բազմագույն մտքերը, -նշում է երեխայի մայրը՝ Կարինե Դանիելյանը:
Աուտիզմով հիվանդ Էմանուելը 2016 թվականին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի կենտրոնական գրադարանի 2 տարբեր մասնաճյուղերում հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով:
Փոքրիկ նկարիչը մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսին և արժանացել խրախուսական մրցանակի:
Միջոցառումն իրականացվում է ՆԱՄ-ի և ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի համագործակցությամբ:
Մուտքն ազատ է:
