Ֆիլմերի ցուցադրություններ ՆԱՄ-ում
Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը «Նարեկացի» արվեստի միությունում «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի շրջանակում տեղի կունենան հատուկ ցուցադրություններ:
Միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի նպատակն է վերականգնել հայկական անիմացիոն արվեստի լավագույն ավանդույթները:
Ծրագիր՝
Հոկտեմբերի 30
- 16:00՝ ավարտական ֆիլմերի ծրագիր 1
- 19:00՝ «1917. իրական հոկտեմբերը» (Գերմանիա, Շվեյցարիա, 2017, 90 րոպե, ռեժիսոր՝ Քաթրին Ռոթ)
«1917. իրական հոկտեմբերը» ռուսական հեղափոխության կինեմատոգրաֆիական վերապատմումն է։
Ռեժիսոր Քաթրին Ռոթը, մասամբ հիմնվելով նախկինում անհայտ աղբյուրների, իր կերտած հերոսների օրագրերի, զեկույցների և գրական ստեղծագործությունների վրա, հանձն է առնում բազմակողմանիորեն հարցաքննել այն, ինչն այսօր հայտնի է որպես «Հոկտեմբերյան հեղափոխություն»։
Հոկտեմբերի 31
- 16:00՝ ավարտական ֆիլմերի ծրագիր 2
- 19:00՝ կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 3
Նոյեմբերի 1
- 16:00՝ ավարտական ֆիլմերի ծրագիր 3
- 19:00՝ ավարտական ֆիլմերի ծրագիր 4
Մուտքն ազատ է:
