Օգնենք Ժակ Շաոին
Հարգելի բարեկամներ սիրով հրավիրում ենք ձեզ հոկտեմբերի 29 -ին ժամը 19։00-ին Ուլիխանյան ակումբ, որտեղ տեղի կունենա թվով 4-րդ Բարեգործական հումորային երեկոն։ Երեկոյի շրջանակներում ելույթ կունենան "ЕрМУ" КВН-ի թիմի տղաները "Свадьба в горах" КВН-ի թիմից /Վահե Խաչատրյանը և Ազատ Անիբարյանը նաև կլինեն հատուկ հյուրեր ։ Երեկոյի ընթացքում հավաքված ամբողջ գումարը կփոխանցվի Ժակ Շաոի բուժման ծախսերը հոգալու համար։
Մուտքն ազատ է
Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին՝
24135018935300 AMD
24135018935302 RUR
24135018935301 USD
Օգոստոսի 15-ին Օրբելի փողոցի վրա մոտոբայքով վթարի է ենթարկվել 23-ամյա Ժակ Շաոն: Նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն և գլխուղեղի ծանր վնասվածքի պատճառով վիրահատել: Ժակն ունի թոքի վնասվածք, դեռևս ինքնուրույն չի շնչում։ Առկա է վիճակի բարդացում, և մոտ օրերս ևս մեկ վիրահատության անհրաժեշտություն կա։ Այնուհետև պետք է իրականացվեն գանգոսկրի փակման և պլաստիկ վիրահատություններ:
Ժակն ամուսնացած է, ունի երկու երեխա՝ 1 և 2 տարեկան:
Ժակը, իր կինը՝ Մարիամը, և նրանց երկու փոքրիկները՝ Ֆաբիենն ու Անտուանը, ունեն օգնության կարիք: Հիվանդասենյակի, դեղերի և հիգիենայի պարագաների համար ամենօրյա ծախսերը կազմում են 30-50000 դրամ: Մեկ ամսվա ընթացքում արդեն ծախսվել է մոտ 1 000 000 դրամ, և դեռ պետք է իրականացվի երկու վիրահատություն:
