Հեքիաթային հանդիպումներ - Ինչպե՞ս դուրս գալ ջրհորից
Հանդիպումներ, որոնց շուտով մասնակցելու է ուղիղ 10.000 հոգի
Նրանք, ովքեր կառչած են իրականությունից, հեքիաթում հայտնվելու ոչ մի շանս չունեն ...
Հեքիաթները յուրահատուկ բանալիներ են, որոնց առաջ չկան փակ դռներ: Հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից և չունեն հեղինակներ` դրանց միակ հեղինակը ինքը Տիեզերքն է: Հենց Տիեզերքն էլ հոգ է տանում, որ չկտրվող շղթայի պես արդեն մի քանի հազարամյակ շարունակ հավաքվեն հատուկ մարդիկ և պատմեն կամ կարդան հեքիաթներ: Հանդիսանալով այդ շղթայի կարևորագույն օղակը «Հեքիաթային հանդիպումները» բացում են որոշ գաղտնիքներ և օգնում կտրվել իրականությունից` հեքիաթում հայտնվելու համար:
Առաջին հայացքից հեշտ ընկալելի հերոսների և նրանց գործողությունների ետևում գաղտնագրված են հավերժական ճշմարտություններ և խիստ կիրառական հզոր մեխանիզմներ: Հեքիաթներում ենք հանդիպում աշխարհի, ազգի, ընտանիքի, անհատի առջև կանգնած ամենադժվարին խնդիրների լուծման եղանակներին: Հեքիաթը կենդանի օրգանիզմ է, որն ըստ իր ընտրության թաքցնում կամ բացահայտում է ամենաանհավանական գաղտնիքները: Դրանց տիրապետողները ի զորու են փոխել ողջ պատմության ընթացքը:
Հեքիաթային հանիպումների միջոցով իրականացվում են մի շարք կարևոր գործառույթներ, որոնցից երեքը պետք է իմանալ հենց սկզբից: Դրանք են.
1. Հեքիաթները հանդես են գալիս որպես ֆիլտր` վանելով նրանց, ովքեր չպետք է մոտ գան Դռանը,
2. Հեքիաթները դատարկում են` ցույց տալով, որ Դուք ոչինչ չգիտենք,
3. Հեքիաթները վերածվում են կամուրջի, որոնց միջոցով Դուք վստահ քայլելով հայտնվում եք մյուս աշխարհում` Համակարգում:
Մուտքն ազատ է, սակայն, հանդիպումները նախատեսված են միայն մեծահասակների համար
