Օնլայն գնումների փառատոն
Ուրախ ենք հայտնել, որ մեր միջոցառումը կարճ ժամանակում ունեցավ մեծ տարածում և արժանացավ հազարավոր մարդկանց հետաքրքրությանը։ Քանի որ միջոցառման անցկացման նախապես ընտրված վայրը նախատեսված չէ այդքան մեծ քանակության մասնակիցների համար, մենք փոխում ենք միջոցառման անցկացման տեղը և օրը։ Ինչպես նաև, ընդառաջ գնալով Ձեր մեծ հետաքրքրությանը և լսելով բազմաթիվ հարցեր, մենք փոխում ենք միջոցառման ձևաչափը և ընդլայնում քննարկման թեմաները։
Բացի փառատոնի հիմնական ուղղվածության 2 հիմնական թեմաներից, որոնք են՝
Ինչպես գնել Չինաստանից և խնայել 5 անգամ /Single’s day
Սև Ուրբաթ. գնումներ ամենամեծ զեղչերով,
Կլինեն նաև թեմատիկ տաղավարներ՝
Կատարենք առաջին Օնլայն գնումը միասին
Ինչպես վճարել ապահով
Ինչպես ստանալ ՀՀ-ում ապահով
Մաքսազերծման հարցեր. ԵՄ, ՌԴ առանձնահատկություններ
Մինչև 90% զեղչեր. Սև ուրբաթ/ Կիբեր երկուշաբթի
Ինչպես գնել Չինաստանից և խնայել 5 անգամ/ Single's day
Ինչպես խնայել. լավագույն առաջարկներ, քեշբեք համակարգեր և կտրոններ
Ինչպես գնել անհասանելի խանութներից և ընտրել հագուստի ճիշտ չափս
Խոսելու են Գլոբբինգ ՍՊԸ-ի Գնումների գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանը և հատուկ հյուր Սամվել Մարտիրոսյանը։
Կլինեն նաև ընկերության կողմից հրավիրված հյուրեր և ընկերությունները, ովքեր կունենան տաղավարներ և կներկայացնեն իրենց ծառայությունների առավելությունները օնլայն գնումների համար։
