Другое
Հանդիպում ՆԱՄ-ում
Նոյեմբերի 7-ին՝ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ոչ սովորական հանդիպում նախկին մնջախաղաց, ռեժիսոր, ՆԱՄ տնօրեն, 1970-ական թվականների Երևանի մնջախաղի թատրոնի հիմնադիր արտիստներից Լևոն Իվանյանի հետ:
Լևոն Իվանյանը հանդես կգա հանդիպում-մենածրագրով և կներկայացնի տարբեր ժանրերի էտյուդներ։
Միջոցառումը տեղի կունենա մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ:
Մուտքն ազատ է:
