Երիտասարդական գիտական օր
Գիտության շաբաթ 2017 միջոցառման շրջանակներում, նոյեմբերի 28-ին կանցկացվի Երիտասարդական գիտական օր:
Գիտաժողովին կարող եք մասնակցել` ներկայացնելով թեզիսներ կամ կլինիկական քեյսեր: Ընդ որում, զեկուցումները լինելու են մրցույթային:
Կընտրվեն լավագույն հետազոտական աշխատանքները, որի արդյունքում հաղթողները կստանան հետազոտական դրամանորհ հետագա փորձերն իրականացնելու համար: Լավագույն քեյս ներկայացնող երիտասարդը ևս կարժանանա հատուկ մրցանակի:
Շտապեք, քանզի թեզիսների և քեյսերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 13 է: