Концерты
Տեառնընդառաջ Սև շենքի ետնաբակում
Սիրով հրավիրում ենք « Տեառնընդառաջ»-ի տոնին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա փետրվարի 14ին, ժամը 13:30ին ԵՊՀ Սև շենքի ետնաբակում:
Այս միջոցառումամբ սկիզբ է դրվում մի յուրահատուկ ավանդույթի:
Առաջին անգամ այն կազմակերպվում է Աստվածաբանության, Բանասիրության, Պատմության, Տնտեսագիտության և Փիլիսոփաության ու հոգեբանության ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների համագործակցության շնորհիվ:
Սպասվում են բազմաթիվ անակնկալներ, ազգային երգ-երաժշտություն, ազգագրական պարեր, ավանդական խարույկ և բարձր տրամադրություն:
Մասնակիցը կարող ես լինել նաև դու: Չմոռանաս քեզ հետ բերել ընկերներիդ ու բարձր տրամադրություն:
