Դասական և յունգյան հոգեդրամա. թրենինգ
Հարգելի ուսանողներ և գործընկերներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու "Դասական և յունգյան հոգեդրամա" թրեյնինգին:
Թրեյնինգը վարում է Լիլիթ Սիմոնյանը` Յունգյան անալիտիկ հոգեբանության փորձառու մասնագետ, մշակութաբան, հոգեթերապևտ, խմբավար:
Թրենինգի տևողությունը՝ 30 ժամ (10 հանդիպում)
Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 22500դրամ
Այլ ուսանողներ՝ 33750 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 41250 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 45000 դրամ
Թերապևտիկ-ուսուցողական խմբային աշխատանք, հիմնված Ջ.Լ. Մորենոյի «հանկարծաստեղծ թատրոնի» ուսմունքի արխետիպերի տեսության և յունգյան վերլուծության համադրության վրա: Յունգյան հոգեդրաման դասականի կիրառած մեթոդների կողքին լայնօրեն օգտվում է ծեսերի, հեքիաթների ու առասպելների, ինչպես նաև երազների տրամադրած նյութից, իսկ շերինգի (քննարկման) բաժինը հիմնվում է գլխավորապես խորհրդանիշների վերլուծության վրա:
Կարճատև ուսումնական-թերապևտիկ խումբը նպատակ ունի սովորեցնել հոգեդրամայի հիմնական հմտությունները` մասնակիցների սեփական խնդիրների հետ անմիջական աշխատանքի մեջ:
Թրենինգը ըստ հանդիպումների
1. Հեքիաթի խաղարկում և քննարկում, ի հայտ եկած խնդիրների հետագա խաղարկում: Սոցիոմետրիա և սեանսի կառուցվածք: Բեմ և անտուրաժ:
2. Դերային խաղ որպես այդպիսին. մասնակիցների սոցիալական հարաբերությունների մեջ առաջացող խնդիրների խաղարկում: Խմբային ստատիկա և դինամիկա, դերասանը և հանդիսատեսը որպես հավասար մասնակիցներ:
3. «Նայել կողքից» - փոքրածավալ իրավիճակային խաղեր, հիմնված նմանակման և ընկալման վրա, հումորի կիրառումը թերապիայի մեջ: Մեկ դեր – բազում դերասաններ, դերերի փոփոխության ուսուցում:
4. Մոնոդրամա և «դատարկ աթոռ»: Մարդու կամքը, բախտը, տխրությունը, արժեքը և վերացական այլ հասկացություններ որպես ինքնուրույն անձ-դեր:
5. Ընտանեկան թերապիայի թատերական մոդել և մեկ դերասան – բազում դերեր:
6. Աշխատանք երազների, խորհրադնիշների հետ: «Փոխված գիտակցության» մոդելներ և ակտիվ երևակայության կիրառությունը հոգեդրամայի մեջ
7. Աշխատանք վախի և ընկճվածության հետ, ազատության սոցիոմետրիա
8. Աշխատանք Ստվերի և Անիմա/Անիմուսի հետ
9. Դիրքի գրանցում և աշխատանք մարմնի հետ, պանտոմիմա (ըստ մասնակիցների ցանկության` պարի գործածումը հոգեդրամայում): Խմբային ավարտական սոցիոմետրիա:
