Ընկերական Քվեսթի մրցաշար
Ի՞նչ է պետք ուրբաթ երեկոն գերազանց անցկացնելու համար: Միանշանակ ակտիվ, ինտելեկտուալ ժամանց հաճելի միջավայրում: Ուրեմն մասնակցի՛ր ԷՕՆում անցկացվող Ընկերական քվեսթի մրցաշարին:
Մասնակցիներին սպասելու են թեժ տրամաբանական և ուշադրությանն ուղղված խնդիրներ, իսկ հաղթող թիմն էլ կպարգևատրվի ՔվեսթՏուր-ի և ԷՕՆի կողմից։
Մի փոքր խաղի մասին.
1. Խաղն ընթանում է թիմերի միջև, որոնք կարող են բաղկացած լինել առավելագույնը 5 անձից: Ունե՞ս արդեն կազմված, «կռված» թիմ՝ հիասքա՜նչ է։ Գրանցվի՛ր թիմով։ Իսկ եթե թիմ չունես, ապա խաղը լավ առիթ է նոր մարդկանց հետ ծանոթանալու և թիմ կազմելու:
2. ԷՕՆի տարածքում պահված են լինելու հուշում-քարտեր, որոնք գտնելու համար պետք է լուծել բազմապիսի գլուխկոտրուկներ (տրամաբանական հարցեր, գաղտնագրեր, երաժշտական հարցեր և այլն):
3. Ձեր նպատակն է ոչ միայն գտնել բոլոր հուշում-քարտերը, այլ և բացահայտել խաղի հերոսին։
4. Թիմը միավորներ է ստանում թե՛ քվեսթային շղթան արագ ավարտելու և թե՛ հերոսին շուտ կռահելու համար: Հաղթում է առավել քանակի միավորներ հավաքած թիմը:
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):
