Другое
Հրաչյա Սարուխանյանն ու արդի հայ գրողները
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հրաչյա Սարուխանյանն ու արդի հայ գրողները» խորագիրը կրող գրական հանդիպումը:
Միջոցառման շրջանակում կներկայացվի Հրաչյա Սարուխանյանի նշանակությունը և դերը հայ գրականության մեջ, և այն, թե ինչպես են շարունակում արդի հայ գրողները մեծ դասականի ավանդույթները:
Միջոցառումն իրականացվում է Համահայկական գրողների միության գրականագետների նախաձեռնությամբ ( նախագահ` Աբգար Ափինյան):
Աբգար Ափինյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 5-ին Վանաձորում:
2016թ.-ից հանդիսանում է Համահայկական գրողների միության նախագահ: Եղել է Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար (1996-2001), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պետ և Գարեգին Ա վեհափառ հայրապետի քարտուղար (1994-1996):
Մուտքն ազատ է:
