Քանոնի մենահամերգ
Прошедшее
8
декабря
пятница
19:00
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա քանոնահարուհի Կիմա Ավետիսյանի մենահամերգը:
Երեկոյի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն, ինչպես նաև Ծովինար Հովհաննիսյանի, Կոմիտասի և Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից:
Կիմա Ավետիսյանը սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանում, մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների, իսկ այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Միջոցառմանը հանդես կգա նաև քանոնահարների անսամբլը:
Նվագակցող՝ Արմեն Աղաջանյան
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Հարսանիք թիկունքում
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը` 3000-6000 դրամ: