Երգ երգոց
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հոլիվուդյան հայ լեգենդ, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Երգ Երգոց» ֆիլմի ցուցադրությունը (83 րոպե)։
Ֆիլմը նկարահանվել է 1933 թվականին։ Լիլի Կռեփանեկը (Մառլեն Դիտրիխը) գնում է Բեռլին իր մորաքույր Ռասմուսենի (Ալիսոն Սքիբվորթ) հետ: Լիլին անփորձ է, վստահելի և միամիտ. նա չունի իմաստուն խորհուրդ տվող մեկը բացի մորաքրոջից, ում համար նա միայն օգնական է, նա չունի իսկական հարազատներ: Շուտով նա սիրահարվում է երիտասարդ քանդակագործ Ռիչարդ Ուոլդովին (Բրայան Ահերնիկ), որի համար սկզբում համաձայնվեց դառնալ գեղեցիկ արձանի ստեղծման մոդել: Երիտասարդները սկսում են գաղտնի հանդիպել մորաքրոջ Ռասմուսենից: Բարոն վոն Մերզբակը տեսնելով այս ստեղծագործությունը` նույնպես սիրահարվում է աղջկան:
Բարոնը գնում է մի գործարքի Ռասմուսենի հորեղբոր հետ և Ռիչարդին համոզում է իր սիրուհուն դավաճանել` պնդելով, որ ինքը չի կարողանա նրան տալ այն, ինչին որ նա արժանի է: Բայց Լիլիի և Բարոնի համատեղ կյանքը չստացվեց:
Լիլին շարունակում էր սիրել Ռիչարդին ամբողջ ժամանակ: Մի քանի տարի անց Լիլին եւ Ռիչարդը բախվում են գիշերային պանդոկում ...
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում:Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող միջոցառումն իրականացվում է ռեժիսոր, պրոդյուսոր, սցենարիստ Լուսինե Գևորգյանի նախաձեռնությամբ:
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafayel Yeranosyan
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 3000-6000դր.:
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ