«Փրկության քարտեզ»
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված, «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացնում է «Ման Փիքչերս» ստուդիայի՝ «Փրկության քարտեզ» վավերագրական, խաղարկային լիամետրաժ ֆիլմը:
Ֆիլմը, որի հիմքում միայն իրական փաստեր են, պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին:
Հերոսները քսաներորդ դարի ամենամեծ հանցագործության վկաներն են`հինգ եվրոպացի միսիոներ կանայք, որոնք, հայտնվելով արյան և արցունքների երկրում, միայնակ կարողացան փրկել հազարավոր հայ երեխաների ու կանանց:
Իրենց անծանոթ մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել:
Ֆիլմը վարող պատմաբանը, անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը, գծում է փրկության քարտեզը:
Նկարահանման վայրեր՝ Նորվեգիա,Շվեդիա,Դանիա, Էստոնիա, Գերմանիա, Լիբանան, Սիրիա, Հունաստան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայաստան:
Պրեմիերաներ՝ Հայաստան, Ավստրիա, Իրան,Կանադա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Լիբանան, Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Դուբայ («Պարամաունթ Փիքչրս»), Հոլիվուդ, ԱՄՆ, Էստոնիա, Ռուսաստան:
Ֆիլմի ստեղծագործական կազմ՝
Ֆիլմը պատմող ՝Սվանտե Լունդգրեն (Ֆինլանդիա)
Սցենարի հեղինակ՝ Աննա Սարգսյան
Օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Վիգ Ցարտման(Ավստրիա)
Օպերատորներ՝ Արթուր Ղարայան,Վահե Հակոբյան
Ռեժիսոր՝Արամ Շահբազյան
Մտահղացման հեղինակ և պրոդյուսեր՝Մանվել Սարիբեկյան
Տևողությունը՝ 88րոպե
Թույլատրելի տարիք՝ +12
Լեզուն ՝Անգլերեն ՝բնօրինակ, հայերեն՝ թարգմանություն
Արտադրություն ՝2015թ. © «ՄանՓիքչերս» Ստուդիոյի (Հայաստան)
Աջակցություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի
Ցուցադրությանը ներկա կլինի նաև մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:
Մուտքն ազատ է: