«Տիեզերք»-ի ամանորյա համերգը
Ամանորյա կախարդական հնչյուններ, պարզ ու մաքուր ձայներ, բազմաթիվ ոգեւորված երեխաներ ու մեծեր... էլ ի՞նչ է հարկավոր տարին արժանի կերպով ավարտելու համար:
Տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին՝ դեկտեմբերի 29-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Տիեզերք» բենդի տոնական համերգին: Անցած տարի մշակված ամանորյա գեղեցիկ ծրագիրն ուզում ենք ավանդույթ դարձնել, որը կնպաստի տարին ուրախ ավարտելու շատ կարեւոր առաքելությանը:
Ծրագրում կհնչեն հիմնականում տոնական ուրախ մշակումներ, նաեւ Կոմիտասի որոշ ստեղծագործությունների եւ ազգային երգերի մշակումներ, որոնցով «Տիեզերք»-ի աղջիկները վաղուց հիացնում են շատերին: Որպես տոնական համերգի զարդ՝ կհնչեն նաեւ հայերեն թարգմանված Սուբ Ծննդյան տաղերը՝ Christmas Carols:
Համերգը նախատեսված է 0-100 տարեկանների համար, ովքեր ցանկություն ունեն լավ երաժշտությամբ ճանապարհել 2017-ը եւ ողջունել Նոր Տարին: Փոքրերի համար ոչ միայն հետաքրքիր կլինի լսելը, այլ նաեւ մասնակցելը՝ երբեմն ծափերով, որոշ դեպքերում երգով եւ անգամ շարժումներով, որ աղջիկները կհուշեն բեմից: ՏաՏայի անձնակազմը նույնպես հոգ կտանի, որ նաեւ երեխաներն այս համերգը երկար ու ժպիտով հիշեն:
Հանդիպում ենք դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, ճարտարապետների միության դահլիճում: Համերգի մուտքը տոմսերով է, որոնք անհրաժեշտ է նախապես ձեռք բերել, արժեքը՝ 1000-3000դրամ: Ամրագրման եւ ձեռքբերման հնարավորություն կլինի ինչպես ՏաՏայում, այնպես էլ առցանց, մանրամասների մասին շուտով կտեղեկացնենք:
Անհամբեր սպասում ենք :)