Другое
Պատրաստում ենք ամանորյա նվերներ
Նոր տարուն ընդառաջ նոր կյանք հաղորդենք հին ու չօգտագործվող իրերին։ Այս մտքի շուրջ դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ից հավաքվում ենք ԷՕՆում միասին ամանորյա նվերներ պատրաստելու։ Ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ ցանկացած իր։ Տաք թեյ, համեղ քաղցրավենիք վայելելով ստեղծագործելու ենք ու ստանանք հետաքրքիր նվերներ։
Նվերներ պատրաստելու ձեր մտքերով կարող եք կիսվել այստեղ և ձեզ հետ կարող եք բերել այն իրերը, որոնք կցանկանաք փոխակերպել։
Մուտքը՝ 1000 դրամ ներառյալ թեյ, սուրճ և քաղցրավենիք։