Сказка
Երազանք պահի՛ր
«ԱՐՄԱՏ»մշակութային կենտրոնը ներկայացնում է «Երազանք պահի՛ր» հեքիաթ-ներկայացումը ըստ Հ.Ք.Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթի:
Սուրբ Ծննդյան հրաշքն իրականացնելու համար, քաղաքի բնակիչներն ամեն հնարավորն ու անհնարինն անում են փոքրիկ աղջկան ուրախացնելու և երջանկություն պարգևելու համար: Հեքիաթը լույս ու ստվերի պայքար է, որտեղ ի վերջո նրանք մտերմանում են, հանուն աղջկա փոքրիկ երազանքի իրականացման:
Համեցեք և կհամոզվեք, որ այս ներկայացումը տարբերվում է իր յուրահատուկ ոճով ու գեղեցիկ բեմադրությամբ: Ներկայացումն ուղեկցվում է նաև 3D ձևավորմամբ և լուսային էֆեկտներով:
Թող Մեր փոքրիկները տեսնեն ու հավատան, որ երազանքներն իրականանում են:
Արի՛ երազանք պահենք…
Տոմսերի արժեքը՝ 1000, 1500, 2000, 3000 դրամ: