Другое
Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ Իզաբելա Քեյանի՝ «Կեյան» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:
- Կէանք(գրաբարյան ձև). ք-ն ընկել է և դարձել Կեյան-Քեյան, և քանի որ իմ նկարները ստեղծագործական են, լի կյանքի ապրումներով, այդ իսկ պատճառով ցուցահանդեսը կրում է «Կեյան», այսինքն՝ կյանք խորագիրը, - պարզաբանում է նկարչուհին:
Իզաբելա Քեյանը երիտասարդ նկարիչ է: Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի գեղանկարչության բաժնում:
2015 թվականին հիմնադրել և հանդիսանում է IzaBella Keyan Brand-ի գլխավոր դիզայները:
Մուտքն ազատ է: