Հոգևոր սերտողություններ
Հունվարի 13-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է ամենշաբաթյա «Հոգևոր սերտողություններ» խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագրի շրջանակում հանդիպումների առաջին շարքը կկրի «Սուրբ պատարագի խորհուրդը» վերնագիրը:
Ընթացքում ներկաները կմասնակցեն հոգևոր և աշխարհիկ թեմաներով զրույցների՝ ծավալելով քննարկումներ առօրյա կյանքի և կրոնի փոխադարձ կապի, հոգևոր գիտելիքների անհրաժեշտության, կրոնի պատմության և հոգևոր կյանքին վերաբերող այլ թեմաների շուրջ:
Բանախոս՝ աստվածաբան, մատենագետ, խմբագիր Եղիա Խաչատրյան:
Մուտքն ազատ է: