Անրի Վերնոյի ֆիլմը - Հինգ ոտքով ոչխար
Ֆիլմը պատմում է տարիներ առաջ փոքրիկ ֆրանսիական գավառական քաղաքում ծնված հինգ երկվորյակներ մասին:
Հայրը նրանց չի տեսել մոտ քսան տարի, իսկ հիմա նրանց քառասուն տարին լրանալու կապակցությամբ փոքրիկ քաղաքի ադմինիստրացիան պիտի կազմակերպի հանդիսություն, որին ներկա է լինելու նաև երկրի նախագահը։
Ֆիլմը հինգ եղբայրների մասին է։ Հինգ նովել` մի ֆիլմում, որոնց բոլորի դերակատարն է եվրոպական հայտնի կատակերգու Ֆեռնանդելը։
Նա խաղում է ծեր հոր և հինգ տարբեր մասնագիտությունների և ճակատագրերի տեր տղամարդկանց դերերը։
Ֆիլմն ավարտվում է եղբայրներից մեկի կնոջ ծննդաբերությամբ. նա արդեն չորս փոքրիկ աղջիկների մայր է, սակայն այդ իսկ օրն ունենում է նաև վեց երկվորյակներ...
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում:
Միջոցառումն իրականացվում է ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Լուսինե Գևորգյանի նախաձեռնությամբ:
Մուտքն ազատ է: