Кино
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն. Վտանգի մեջ գտնվողներին
Փետրվարի 22-ից 27-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (17.00-ին անգլերեն, իսկ 20.00-ին հայերեն ենթագրերով):
Աարոնը՝ մի ձախողակ երիտասարդ Շոտլանդիայի հեռավոր համայնքներից մեկից, տարօրինակ ձկնորսական վթարի (որը խլել է 5 մարդու կյանք, այդ թվում՝ Աարոնի ավագ եղբոր) միակ վերապրածն է: Ծովագնացների բանահյուսությունից և տեղական սնահավատությունից ներշնչված՝ գյուղը մեղադրում է նրան այդ ողբերգության մեջ՝ դարձնելով նրան վտարանդի իր ժողովրդի շրջանում: Աարոնը, հաստատակամորեն հրաժարվելով հավատալ իր եղբոր մահին և առաջնորդվելով վշտով, խելագարությամբ ու կախարդանքով, նպատակադրվում է ետ բերել նրան:
Изображения
