Կինոդիտում «Մեսսներ»
Հունվարի 26-ին, ժամը 19:30 Թիմ Թայմ հակասրճարանում դիտելու ենք «Մեսսներ» (Messner) վավերագրական ֆիլմը:
Մասնակցության համար գրանցումը պարտադիր է: Գրանցվեք հետևյալ հղումով - https://goo.gl/DN5TyY
Շատերին թվում է, որ արդեն ամեն ինչ ասվել է իտալացի լեռնագնաց, լեռնագնացության լեգենդ Ռեյնխոլդ Մեսսների մասին: Եվ բոլորը գիտեն նրա հաջողությունների, հաղթանակների՝ այդ թվում 14՝ 8000 մետրանոց գագաթները առանց լրացուցիչ թթվածին ունենալու պայմաններում առաջինը հաղթահարելու մասին:
Լեռնագնացի անունով կոչվող վավերագրական ֆիլմը ցույց է տալիս թե ինչ է իրականում թաքնված Մեսսներ անվան տակ: Ֆիլմում չի պատմվում նրա վերելքների, լեռնագնացության տեխնիկական կողմի, կամ նրա հերոսությունների մասին: Այս վառ պատմությունը ներկայացնում է մարդու ներաշխարհը, մարդու՝ ով անդադար շարժվում է դեպի ազատություն: Ձգտելով ազատության՝ Մեսսները չի տեսնում ոչ մի արգելք, որը անհնար կլիներ հաղթահարել:
Եվ վերջում՝ « Յուրաքանչյուր մարդ պետք է վարի այնպիսի կենսակերպ, որն իրեն է հոգեհարազատ և համապատասխան իր անհատականությանը ». ֆիլմը հանդես է գալիս այս նշանաբանով: Եվ եթե Դուք ևս առաջնորդվում և համամիտ եք այս մտքի հետ, ապա ֆիլմը անկասկած Ձեզ դուր կգա:
Ֆիլմի տևողությունը՝ 110 րոպե
Ֆիլմի լեզուն՝ ռուսերեն
Կինոդիտումից հետո տեղի կունենա քննարկում
Մուտքավճարը՝ 1000 դրամ
(արժեքի մեջ ներառված է նաև թեյ, սուրճ, քաղցրավենիք)
Տեղերը սահմանափակ են: