Нелюбовь. դիտում-քննարկում
Մեր Դիտանկյուն կինոակումբի՝ 2018-ի առաջին ցուցադրություն-քննարկման ժամանակ դիտելու ենք ռուսական ֆիլմարտադրության լավագույն նմուշներից մեկը՝ Անդրեյ Զվյագինցեւի Нелюбовь-ը։
Ցուցադրվելով տարբեր հեղինակավոր կինոփառատոններում՝ այն արժանացել է ոչ միայն կինոգետների, այլ նաեւ կինոմանների բարձր գնահատականին, ինչպես նաեւ ստացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի մրցանակ։
Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայում։ Այն պատմում է մոսկվայաբնակ մի ընտանիքի մասին, որը կանգնած է բաժանման եզրին։ Սա Զվյագինցեւի արդեն չորրորդ ֆիմն է, որը դուրս գալով միջազգային կինոասպարեզ, նույնպես հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում։
Քննարկումը, ինչպես միշտ կվարի, «Դիտանկյուն» ակումբի համակարգող, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։
«Нелюбовь»-ը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար։
Հանդիպում ենք Հունվարի 25-ին՝ ժամը 20։00-ին, Մոսկովյան 3-ում։
Մուտքը՝ #LOFT-ի երկժամյա տարիֆով՝ 1300 (ներառյալ սուրճի, թեյի եւ քաղցրավենիքի հյուրասիրություն):