Չինական Թեյախմություն
Թեյը հայտնագործվել է Չինաստանում՝ Ք.ա 2737 թվականին: Թեյախմությունը Չինաստանում ընտանեկան սովորույթ է համարվում: Այստեղ թեյ են խմում ինչպես ամենօր, այնպես էլ` ծիսակարգային և պաշտոնական արարողությունների ժամանակ: Թեյը ոչ միայն ըմպելիք է, այն կարևոր դեր է խաղում ավանդական չինական բժշկության մեջ, չինական մշակույթում և բուդդայականության մեջ: Գոյություն ունի նաև ասացվածք. «Թեյն ու չանը (չան-բուդդիզմ` կրոնական ուղղություն)» նույն համի են»: Չինական թեյախմության արարողությունը բնութագրվում է հետևյալ բառերով. խաղաղություն, հանգստություն, ուրախություն և ճշմարտություն: Չինական թեյը դասակարգվում է՝ կանաչ, ուլոնգ, սպիտակ, սև, դեղին և այլ գույների կատեգորիաների: Դրանցից զատ գոյություն ունեն նաև հոտավետ թեյերի տեսակներ:
Փետրվարի 3-ին ժամը 17:30-ին համեցեք Լոնդոն Այ վայելելու չինական թեյերի տարբեր տեսակներ:Երեկոյի ընթացում կօգտագործվի հատուկ չինական թեյի սպասք : Իսկ չինական թեյախմության մշակույթը ձեզ կներկայացնի մեր հատուկ հյուրը Չինաստանից:
Հ.Գ- Մուտքը Լոնդոն Այ ուսանողների համար անվճար է, իսկ այլ ցանկացողների համար՝ 500դրամ:
Սիրով կսպասենք...