Դիլաքյան եղբայրները Loft-ում
Հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, #LoftTeam-ը հյուրընկալելու է Dilakian Brothers / Դիլաքյան եղբայրներ-ին։ Նրանց, ովքեր «գտան երազը», եւ մեծահոգաբար դարձրին այն բոլորինը։
Տաղանդավոր եղբայրները, ովքեր այսօր արդեն իսկ նման են իրենց ստեղծած հերոսին՝ #ծերուկ-ին, շարունակում են ստեղծել մեզ համար անչափ զվարճալի եւ բացառիկ գործեր, որոնք տեսնելով, դուք կբացականչեք՝ «թու՜յն», «կա՜յֆ»՝ առանց մի կաթիլ անգամ կասկածելու, որ նույնիսկ այս բառերը, իրենց այժմյան նշանակությամբ, մեր բառապաշար են մտցրել դարձյալ իրենք։
Հանդիպումը կլինի զրույցի ձեւաչափով, որի ընթացքում ներկաներից յուրաքանչյուրն ազատ կլինի ուղղել Դիլաքյաններին հետաքրքրող հարցերը եւ քամել նրանցից իրենց բաժին դրականը։ Մեկ անակնկալ եւս. երեկոյի ընթացքում կարող եք ձեռք բերել նրանց հեղինակած՝ «Գտնված երազ» եւ «Հորս արեւ, մորս արեւ» գրքերը, որոնցից առաջինի էջերում՝ բարության, իսկ երկրորդի էջերում՝ ծիծաղի մեծ չափաբաժին է թաքնված։ ։)
Մուտքը՝ LoftYerevan-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ (ներառյալ սուրճի, թեյի եւ քաղցրավենիքի հյուրասիրությունը)