«Գտնված երազը»
- Խեղճ պապիկ, մի՞թե քունը կարելի է կորցնել: Եթե ես կարողանայի գտնել այն...
Ասաց փոքրիկ աղջիկն ու մտավ նկարի մեջ։
Իսկ ի՞նչ կլինի, եթե այս կիրակի բոլորս միասին փորձենք բացահայտել այն կախարդական աշխարհը, որտեղ քունը կորցրած ծերուկի խրճիթն էր, ստեղծենք գիշերվա աստղազարդ պատկերն ու երգենք մեղեդին, որի ներքո պար կբռնեն գունագեղ թիթեռնիկները։
Ի վերջո կգտնե՞նք փոքրիկ աղջկա պապիկի քունը։
Իհարկե կգտնենք, բայց հաստատ առանց երեխաների օգնության բան դուրս չի գալու։ Այնպես որ փոքրիկ աղջիկն անհամբեր սպասելու է այս հանդիպմանը, որի ավարտին, երբ աստղ ընկնի, երազանք կպահենք։ Այն անպայման կկատարվի․․․
Մասնակցային այս ներկայացումը նախատեսված է 2-6 տարեկանների համար, մայրիկները նույնպես կարող են միանալ: Մեկ երեխայի համար մուտքն արժե 2000դրամ, իսկ նախնական գրանցումը պարտադիր է:
Քանի որ ժամը 12-ի համար ազատ տեղերը շատ արագ ամրագրվեցին, մենք կունենանք եւս մի ներկայացում ժամը 14:00-ին, նորից պարտադիր նախնական գրանցումով:
