Բարեգործական համերգ The Band-ի, Գողթի,Նիկ Եգիբյանի մասնակցությամբ
Tomsarkgh.am կայքով տոմսեր պատվիրելու դեպքում Դուք կստանաք 10% զեղչ հաշիվը փակելիս:
Կարոտե՞լ ես ընկերներիդ, գնահատու՞մ ես որակյալ երաժշտություն, ջերմ ու հաճելի մթնոլորտ և քո կյանքը չե՞ս պատկերացնում առանց թեկուզ մի կաթիլ բարության... Ուրեմն այս միջոցառումը հենց Քեզ համար է:
Եվ այսպես, փետրվարի 18-ին` ժամը 16:00-ին, Mezzo Classic House Club-ում կկայանա The Band Armenia-ի , GOGHT-ի և Nick Egibyan-ի համատեղ բարեգործական համերգը, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի 7-ամյա Զարուհի Բալյանին:
2016 թվականին փոքրիկի մոտ ախտորոշվել էր սուր լիմֆոբլաստոմային լեյկոզ: Զարուհին դժվար ուղի է անցել, սակայն ՀԱՂԹԵԼ Է հիվանդությանը: Եվ այժմ երեխայի առողջական վիճակը կայուն պահելու համար անհրաժեշտ է ՊՈՒՐԻ-ՆԵՏՈԼ դեղամիջոցը: Դեղորայքի ընդունման ժամկետը երկարատև է՝ մոտ 2 տարի: Համերգից ստացված ողջ հասույթն օգտագործվելու է դեղամիջոցը գնելու նպատակով:
Բաց մի թողեք բարի գործին մասնակից լինելու ձեր հնարավորությունը` համատեղելով այն հաճելի երեկոյի հետ:
Յուրաքանչյուրիս ներդրումը մեկ քայլով կմոտեցնի Զարուհուն լիարժեք ու առողջ կյանքին:
Տոմսերի արժեքը` 4000 դրամ:
Սիրով սպասում ենք ձեզ:
Tomsarkgh.am կայքով տոմսեր պատվիրելու դեպքում Դուք կստանաք 10% զեղչ հաշիվը փակելիս: