ԵՎՀԿ #InfoDay
Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը փետրվարի 21-ին հրավիրում է մասնակցելու երկար սպասված տեղեկատվական միջոցառմանը։
Եթե քեզ հետաքրքրում է, թե ինչպես է ստեղծվել ԵՎՀԿ-ն, ինչ նպատակներ ունի, ովքեր են կենտրոնի վերլուծաբանները, ինչ ծրագրեր է իրականացնում կազմակերպությունը և շատ ու շատ այլ հարցեր, ինչպես նաև ցանկանում ես մասնակցել արդյունավետ բանախոսությանը, ապա՝ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ՛Ր ԳԱԼ.
Բաց մի՛ թող ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝
* լիարժեք ծանոթանալու կազմակերպության գործունեությանը և ծրագրերին
* անմիջականորեն շփվելու ԵՎՀԿ-ականների հետ և նրանց հարցախեղդ անելու
* տեղեկանալու ԵՎՀԿ անդամ և կամավորական դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին
* ձեռք բերելու օգտակար գիտելիքներ քննադատական մոտեցման և քաղաքացիական հասարակության կայացման գործում վերջինիս դերի մասին:
Օրակարգ
Մաս I ` 14:00-14:45
* ԵՎՀԿ գործունեության ներկայացում
* ԵՎՀԿ գաղափարներ, սկզբունքներ, նպատակներ
* Ընթացիկ և առաջիկա ծրագրեր
* ԵՎՀԿ անդամակցության և կամավորության հնարավորություններ
* Հարցեր և պատասխաններ
Թարմ ընդմիջում :))՝ 14:45-15:00
Մաս II` 15։00-15։30
* «Քննադատական մոտեցումը որպես քաղաքացիական հասարակության նախահիմք», բանախոս՝ ԵՎՀԿ նախագահ, վերլուծաբան Արեգ Քոչինյան
* Հարցեր և պատասխաններ
Մասնակցությունն անվճար է: