Դասական երաժշտության համերգ | Classical Music Concert
Մարտի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դաշնակահար Մարինա Վարդանյանի և թավջութակահար Աշխեն Գասպարյանի՝ «Գարնանամուտ» խորագիրը կրող դասական երաժշտության համերգը:
Երեկոն կմեկնարկվի բեմադրող ռեժիսոր Լևոն Իվանյանի ծանուցողական խոսքով:
Երեկոյի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Բախի, Մայումի Կատոյի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից:
Դաշնակահարուհի, միջազգային հեղինակավոր մրցույթների բազմակի մրցանակակիր Մարինա Վարդանյանը և ԱՄՆ Վայոմինգ նահանգի կոնսերվատորիայի մագիստրոս թավջութակահարուհի Աշխեն Գասպարյանը դեռևս 2007 թվականին իրենց առաջին համերգներով հանդես են եկել «Նարեկացի» արվեստի միությունում:
2018 թվականի հունվարին Տոկիոյում կայացած անհատական համերգից հետո Մարինա Վարդանյանի մոտ մեծ ցանկություն է առաջանում երաժշտական գարունը դիմավորել Հայաստանում և նախաձեռնում է այս գեղեցիկ, գարնանային տրամադրություններով երաժշտական միջոցառումը:
Մուտքն ազատ է:
On March 2nd, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host a classical music concert entitled "Springtime".
The concert will feature pianist Marina Vardanyan and cellist Ashkhen Gasparyan, who will perform works by Arno Babajanyan, Bach, Mayumi Cato and Astor Piazzolla.
The evening will start with the introductory speech by the stage director Levon Ivanyan.
The first ever concerts of the pianist, winner of international prestigious competitions Marina Vardanyan and the cellist Ashkhen Gasparyan (Master of Music, US Wyoming State Conservatory) were held at the Naregatsi Art Institute in 2007.
In January 2018, after a solo concert in Tokyo Marina Vardanyan had a great desire to welcome the spring with music in Armenia and initiates this beautiful musical event with festive spring mood.
Admission is FREE
