Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Մարտի 12-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի աշխատանքների՝ «Հայրենի բնաշխարհ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Վլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1931 թվականին Գյումրիում:
Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո հաճախել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, ուսանել Նեպրինցևի արվեստանոցում:
Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1986, 2011, 2012), Ղազախստանում (1962, 1966), Մոսկվայում (1988), Փարիզում (1997, 1998, 2001), Սիդնեյում (1992, 1993):
Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Կարագանդայի և Ալմա Աթայի թանգարաններում (Ղազախստան ), Մոսկվայի մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի պետական թանգարանում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդում, անհատական ցուցահանդեսներում և այլն:
Վլադիմիր Գրիգորյանը և իր կինը՝ Ֆլորա Բաղդասարյանը, հանդիսանում են Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Սբ. Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցու որմնանկարների հեղինակները. գեղանկարիչը նաև Հանրային հեռուստաընկերության ճեմասրահի որմնանկարի համահեղինակներից է:
Վլադիմիր Գրիգորյանին անվանում են լռության նկարիչ. նրան բնութագրական են գեղանկարչական լեզվի պարզությունը, զգացմունքային զսպվածությունը և մեկնաբանման լռությունը:
Մուտքն ազատ է:
On March 12th, at 6:30 pm, Naregatsi Art Institute will host an exhibition entitled "Mother Nature" by painter Vladimir Grigoryan.
Vladimir Grigoryan was born in 1931 in Gyumri.
After graduating from Panos Terlemezyan Fine Arts College in Yerevan, he went to Leningrad Ilya Repin Institute of Painting, Sculpture and Architecture, studied at Neprintzev's studio.
He has had many personal exhibitions in Yerevan (1986, 2011, 2012), Kazakhstan (1962, 1966), Moscow (1988), Paris (1997, 1998, 2001), Sydney (1992, 1993).
The artist's works are in the museums of Karaganda and Alma Ata (Kazakhstan), the funds of the Ministry of Culture, State Museum of Armenia, Vanadzor Museum of Fine Arts, the Ministry of Culture of Armenia Fund, individual exhibitions and more.
Vladimir Grigoryan and his wife, Flora Baghdasaryan, are the authors of the frescoes of the Armenian Catholic Church of Holy Mother of God in Sydney, Australia.
The painter is also a co-author of the frescoes in the foyer of the Public Television.
Vladimir Grigoryan is called an artist of silence.
He is characterized by the simplicity of the language of painting, emotional restraint and silence of interpretation.
Admission is FREE
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Canary / Դեղձանիկ
Ереванский русский драматический театр имени Ко...
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Ереванский русский драматический театр имени Ко...
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)